ՄԻԵԴ-ը չի մերժել ՀՀ ՍԴ չորս դատավորների բողոքը

92

Կալիֆորնիայից հայտնի իրավաբան Ռոբերտ Մարկարյանը իր Ֆեյսբուկյան էջում անդրադարձ է կատարել ՄԻԵԴ-ի վերջին որոշմանը գրելով, որ “ՄԻԵԴ-ը չի մերժել ՀՀ ՍԴ չորս դատավորների բողոքը կամ չի հաստատել որ ՀՀ իշխանություններն իրավացի են սահմանադրական բարեփոխումների հարցում:
Ինչպես պարզվում է հրապարակված հաղորդագրությունից ընդամենը մերժվել է միջանկյալ միջոցի կիրառումը: Միջանկյալ միջոց կիրառվում է միայն այն դեպքում երբ ենթադրվում է անվերականգնելի վնաս: Այս գործում քանի որ ցանկացած ժամանակ կարելի է ՍԴ դատավորներին վերականգնել իրենց պաշտոններում դա անվերականգնելի վնաս չի համարվել:
Հաղորդագրության մեջ նշված է, որ ՀՀ ՍԴ դատավորները կարող են իրենց բողոքը ներկայացնել և անհրաժեշտության դեպքում դատարանը դա կքննի առաջնահերթության կարգով”: