Հանրագրով պահանջում են խոստումնազանց Զելենսկու հրաժարականը

80

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կայքում տեղադրվել է էլեկտրոնային հանրագիր, որը պահանջում է նախագահի հրաժարականը։

«Մենք դիմում ենք պարոն նախագահին՝ կոչ անելով խոսքը պահել և հրաժարական տալ, կամ ընդունել, որ․․․ ստել է իր ընտրողներին», ասվում է տեքստում։

Ստորագրահավաքի հեղինակ, քաղաքական տեխնոլոգ Վիկտոր Ուկոլովը հիշեցնում է Զելենսկու նախընտրական խոստման մասին, այն է՝ հրաժարական տալ օրենսդրությունը խախտելու դեպքում։

2019 թ․ Զելենսկու ընտանիքը 188 հազար դոլար ստացավ ներքին պետպարտքի մարման պարտատոմսերի հաշվի վրա, որից հետո ստացավ 191,7 հազար դոլարի նոր պարտատոմսեր, գրում է gazeta.ru-ն։

Հուլիսի 7-ին Զելենսկին չի հայտարարել պետական պարտատոմսերի վաճառքից ստացված հսկայական եկամուտի մասին և այդպիսով խախտել է «Կոռուպցիայի կանխարգելման մասին օրենքը», ասվում է տեքստում։

Որպեսզի նախագահը քննության առնի վերոհիշյալը, անհրաժեշտ է 25 հազար մարդու ստորագրություն, հաղորդում է Деловая газета „Взгляд“ հրատարակությունը։ Ստորագրահավաքի ավարտին մնում է 91 օր։ Ավելի վաղ 25 հազար ձայն հավաքվել էր 5G-ի վնասակարությանը վերաբերող հանրագրի տակ։