ԽՍՀՄ փլուզումը կանխատեսած գիտնականը կանխատեսել է ԱՄՆ-ի անկումը

152

Նորվեգացի գիտնական-սոցիոլոգ Յոհան Գալթունգը, որը դեռ 1980 թ․ կանխատեսել էր ԽՍՀՄ փլուզումը, նման կանխատեսում արել է նաև ԱՄՆ-ի մասին։ Ըստ փորձագետի, ամերիկյան կայսրության ավարտը մոտ է, այն տեղի կունենա 2020 թվականից ոչ ուշ, հաղորդում է Царьград հեռուստաալիքի կայքը։

Ի տարբերություն մարգարեների, մեդիումների կամ հոգեբանների, Գալթունգը ապագան կանխատեսում է ընթացիկ իրադարձությունների ու փաստերի հիման վրա և հազվադեպ է սխալվում։ Դեռևս ԽՍՀՄ «պերեստրոյկայի» ընթացքում նա անվանել էր հինգ հիմնական սոցիալական հակասություն, որոնք, ըստ նրա, կհանգեցնեն երկրի փլուզմանը։ Սոցիոլոգը ճիշտ էր, թեև նրան ոչ ոք չէր հավատացել։

2009 թ․ նա գրել է «մարգարեություն», որտեղ կանխագուշակել է ԱՄՆ անկումը 2020 թվականին և վերջերս վերահաստատել է իր խոսքերը։ Գալթունգը գտնում է, որ ՆԱՏՕ-ի հանդեպ Թրամփի բացասական վերաբերմունքը ԱՄՆ-ի մոտալուտ փլուզման ևս մեկ ապացույց է։ Բացի դրանից, ԱՄՆ իշխանությունների կատարած «հիմարությունները» նույնպես մոտեցնում են այդ ավարտը։