Թրամփն ԱՄՆ-ի գլխավոր համաճարակաբանին չի լսում

102

ԱՄՆ-ի իշխանական շրջանակներում տարակածություններ կան:  Դոնալդ Թրամփն անտեսում է երկրի գլխավոր համաճարակաբանի զգուշացումները, իսկ նա ահազանգում է, որ ԱՄՆ-ում համաճարակաբանական իրավիճակը լավ չէ: Նա  նշել է, որ երկիրը խրված է կորոնավիրուսի առաջին ալիքի մեջ, բայց երբեք լուրջ չի վերաբերվել համավարակին: Գլխավոր համաճարակաբանը դժգոհել է, որ շատերն անտեսում են հակահամաճարակային կանոնները: Իսկ Թրամփը հակադարձել է Էնթոնի Ֆաուչիին, թե՝ իրավիճակը բավականին լավ է: «Բժիշկ Ֆաուչին սկզբում ասում էր՝ դիմակ մի դրեք, հիմա ասում է՝ դրեք,  նաև ասում էր՝ մի  փակեք Չինաստանի հետ սահմանները, իսկ ես արեցի այն, ինչ ճիշտ համարեցի, չլսեցի իմ փորձագետներին»:  

Նշենք, որ հուլիսի 8-ն ԱՄՆ-ում կորոնավիրուսի  61 000-ից ավելի նոր դեպք է արձանագրվել, որը ռեկորդային է: Համավարակի հայտնաբերումից ի վեր՝  այդ երկրում նման ցուցանիշ չէր գրանցվել: Այս պատկերն իշխանությունները կապում են զանգվածային թեստավորումների հետ:

ԱՄՆ-ում դպրոցները բաց են. երկրի իշխանությունները մտադիր են սահմանափակումները մեղմացնել: