Բողոքի ցույցեր սահմանափակումների և սանիտարական միջոցառումների դեմ

74

Առնվազն 19 ոստիկան և 17 ցուցարար է տուժել Բելգրադի գիշերային անկարգությունների ընթացքում, որոնք սկսվեցին բնակչության բողոքի ելույթներից։ Ցուցարարները ոստիկանների վրա նետում էին շշեր և ճայթռուկներ, իսկ ոստիկանները պատասխանում էին արցունքաբեր գազի կիրառմամբ, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

Բողոքի ցույցերն ուղղված են վերջերս սահմանափակումների ներդրմանն ու վարակվածների թվի աճով պայմանավորված սանիտարական միջոցառումների խստացման դեմ։