Բայդենը խոստացավ սահմանափակել ներմուծումը ՌԴ-ից և ՉԺՀ-ից

93

«Այն դեպքերում, երբ դա անհրաժեշտ կլինի կարևորագույն ենթակառուցվածքի և մատակարարումների ապահովման համար, Բայդենը թիրախային սահմանափակումներ կդնի այնպիսի երկրներից կատարվող ներմուծման վրա, ինչպիսիք են Չինաստանն ու Ռուսաստանը, որոնք վտանգ են ներկայացնում ԱՄՆ ազգային անվտանգության համար, ասվում է ընտրական շտաբի կայքում տեղադրված հայտարարության մեջ։

Դրանց թվում են էներգետիկ տեխնոլոգիաները, կիսահաղորդիչները, էլեկտրոնիկան, հեռահաղորդակցության ենթակառուցվածքը, հումքն ու բժշկական արտադրանքը, ներառյալ անձնական պաշտպանության միջոցները։

Անխափան մատակարարումները, ըստ Բայդենի, կարող են անհրաժեշտ լինել ճգնաժամի կամ համաճարակի կրկնման դեպքում։

Ըստ փաստաթղթի՝ ԱՄՆ-ի ոչ մի դաշնակից կարևորագույն ապրանքների մատակարարման հարցում չպետք է կախված լինի այնպիսի երկրներից, ինչպիսիք են Չինաստանն ու Ռուսաստանը, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։