Վանա լճում խորտակվել է տասնյակ ուղևորներով նավ

105

70-80 ուղևորներով նավը խորտակվել է Վանա լճում։ Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով աֆղանական 1TV հեռուստաալիքն ու Աֆղանստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցչին։

Ուղևորների թվում կային Աֆղանստանից գաղթածներ։ Հաղորդվում է, որ զոհվել են նավի վրա գտնվող բոլոր անձինք`բացառությամբ նավապետի։