Սիրիա-Իրան ռազմական համագործակցության համաձայնագիր

103

Հուլիսի 8-ին Իրանը և Սիրիան ստորագրեցին ռազմական համագործակցության համապարփակ համաձայնագիր։ Այդ մասին հաղորդում է Al Mayadeen լիբանանյան հեռուստաալիքը։

Համաձայնագիրը նախատեսում է ռազմական և անվտանգության ոլորտներում կապերի ամրապնդում, ինչպես նաև կողմերի միջև մշտական համակարգման ուժեղացում, նշում է ՏԱՍՍ գործակալությունը։

 Համաձայնագրի շրջանակներում Թեհրանը, մասնավորապես, կամրապնդի Սիրիայի հակաօդային պաշտպանությունը։ Իրանցի զորապետ Մոհամմադ Բաղերին ընդգծել է, որ փաստաթուղթն ամրապնդում է վճռականությունը և սերտ համագործակցության պատրաստակամությունը՝ ԱՄՆ-ի ճնշումներին դեմ-հանդիման։