Պարետի որոշմամբ՝ շնչառական հիվանդություն ունեցող քաղաքացիները բաց տարածքում կարող են դիմակ չկրել

103

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը, լրացում  կատարելով 2020 թվականի մայիսի 3-ի N63 որոշուման մեջ, որոշում է կայացրել՝  շնչառական հիվանդություններ ունեցող քաղաքացիները հանրային բաց տարածքքներում կարող են դիմակ չկրել։ «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշմամբ` 1. Պարետի՝ 2020 թվականի մայիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ» N 63 որոշման 6-րդ կետում «իրականացնելիս:» բառից հետո լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ՝ «Քրոնիկ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ` ծանր շնչառական անբավարարության առկայության դեպքում, ինչպես նաև 3-րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարություն ունեցող անձինք հանրային բաց տարածքներում կարող են չկրել դիմակ՝ պայմանով, որ վերջիններս իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հուլիսի 8-ից՝ ժամը 23:59-ից»,- նշված է որոշման մեջ։