Մերի Թրամփի աղմկահարույց գիրքը կհրատարակվի հուլիսի 14-ին

100

«Դոնալդ Թրամփի ավագ քույր Մերիենն էր գրում նրա տնային առաջադրանքները», իր նոր գրքում ասում է ԱՄՆ նախագահի զարմուհի Մերին, հաղորդում է NBC news-ը։ Գիրքը Simon & Schuster հրատարակչությունում լույս կտեսնի հուլիսի 14-ին։ Դրանից մեկ շաբաթ առաջ ամերիկյան լրատվամիջոցները հրապարակել են որոշ քաղվածքներ։

Գրքում ասվում է, թե Փենսիլվանիայի համալսարան ընդունվելու նպատակով Թրամփը վճարել էր մի տղայի՝ իր փոխարել քննություն հանձնելու համար։ Մերի Թրամփը նախագահին անվանում է «սոցոիոպաթ», հաղորդում է CNN-ը։

Թրամփը դեռ չի արձագանքել իր զարմուհու հրապարակմանը, սակայն նախագահի խոսնակը լրագրողներին ասել է․«Սրանք տարօրինակ, անհեթեթ մեղադրանքներ են, որոնց մեջ ճշմարտությունից չկա»։

Նախապես տպագրվել է գրքի 75,000 օրինակ։