Մամուլի ընկերակցությունը որոշեց դատի տալ Բոլսոնարուին

88

Բրազիլիայի մամուլի ընկերակցությունը ներկայացուցիչները պատրաստվում են դատի տալ նախագահ Ժաիրա Բոլսոնարուին։ Բողոքի բնույթը հետևյալն է։ Հուլիսի 7-ին մամլո ասուլիսի ընթացքում Բոլսոնարուն տեղեկացրեց, որ վարակված է կորոնավիրուսով։ Ընկերակցությունը գտնում է, որ այդպիսով նա վտանգել է լրագրողներին։

Նախագահը դիմակով էր, բայց մասնակիցների միջև անհրաժեշտ հեռավորությունը չի պահպանվել։ Մի պահ նախագահը նույնիսկ մամուլի ներկայացուցիչներից հեռու գնաց և հանեց դիմակը՝ ցանկանալով ցույց տալ, որ իրեն լավ է զգում։

Ըստ ընկերակցության՝ նա խախտել է բժիշկների ցուցած ռեժիմը և լրագրողներին կանչել, որպեսզի անձամբ հայտարարի հիվանդության մասին։

Այսպիսով նախագահը խախտել է քրեական օրենսգրքի միանգամից երկու հոդված, ինչը կարող է հանգեցնել ազատազրկման և տուգանքի։ Ընկերակցությունը որոշեց նրան դատի տալ գերագույն դատարանում։

Բոլսոնարուն բազմիցս կասկածի տակ է առել կորոնավիրուսի վտանգավորությունը։ Ներկա պահին առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնում է գեներալ Էդուարդու Պազուելուն, որը չունի բժշկական կրթություն։