Հնարավոր է՝ կորոնավիրուսը փոխանցվում է օդով

116

«Ինտերֆաքս»-ը հաղորդում է՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հուլիսի 7-ին հաստատել Է, որ առկա են նոր տվյալներ՝ օդով COVID-19 կորոնավիրուսի տարածման մասին:

ԱՀԿ-ի արտակարգ հիվանդությունների ստորաբաժանման ղեկավար Մարիա Վան Կերկխովն հայտնել է, որ ԱՀԿ-ում քննարկել են օդով կորոնավիրուսի փոխանցման հնարավորությունը: Նա ասել է, որ  մոտ ժամանակներս  ԱՀԿ-ն կհրապարակի իրենց ձեռքի տակ եղած տեղեկատվությունը:

200-ից ավելի գիտնականներ ևս պաշտպանում են այն տեսակետը, որ կորոնավիրուսը կարող է օդով փոխանցվել։ «Այս իրողությունը կարող է համավարակի դեմ պայքարի ռազմավարությունը փոխել»,- նշել են նրանք։