Իսպանացիները կորցրել են կորոնավիրուսի հակամարմինները

111

Կորոնավիրուսի հակամարմինները հայտնաբերվել են Իսպանիայի բնակչության 5,2% տոկոսի մոտ։ Կառլ III-ի անվան առողջության ինստիտուտում դա բացատրել են նրանով, որ մարդկանց իմունիտետը կարող էր ժամանակավոր լինել։

Բժիշկները վախենում են, որ, ենթադրաբար, հավաքական իմունիտետի հույսերը ապարդյուն են, հաղորդում է CNN-ը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ չին գիտնականները հանգել էին այն եզրակացության, որ կորոնավիրուսի դեմ օրգանիզմի արտադրած հակամարմինները կարող են վերանալ երկու ամսից: