Թրամփը ՄԱԿ-ին և Կոնգրեսին տեղեկացրեց ԱՀԿ-ից պաշտոնապես հեռանալու մասին

93

ԱՄՆ ղեկավարությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Կոնգրեսին տեղեկացրել է ԱՀԿ-ց հեռանալու մասին։

«Կոնգրեսը ստացել է ծանուցում այն մասին, որ համաճարակի թեժ պահին Միացյալ Նահանգնգերի նախագահը պաշտոնապես ԱՄՆ-ը դուրս է հանել ԱՀԿ-ից», իր թվիթերյան էջում գրել է դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը։ Սենատորի կարծիքով, դա ամերիկացիներին կթողնի առանց օգնության։

 «Եթե մի կազմակերպություն քողարկում է մեկ ուրիշ երկրի քողարկածներն ու ստերը, ինչու՞ մենք պետք է նման կոռուպցիայի մասնակիցը լինենք», մեջբերում է Forbes-ը հանրապետական Ռիկ Քրոուֆորդի խոսքերը։

«Իմ նախագահության առաջին իսկ օրը ես ԱՄՆ-ը կվերադարձնեմ ԱՀԿ», իր հերթին հայտարարել է նախագահության դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը, որի խոսքերը մեջբերում է AP News-ը։