Էդգար Բաղդասարյանի «Էրկեն կիշերը»՝ լավագույն արտասահմանյան ֆիլմ

95

Հայաստանի ազգային կինոակադեմիան  տեղեկացնում է, որ կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանի  «Էրկեն կիշեր» ֆիլմը շարունակում է  հաղթարշավը միջազգային կինոհարթակներում: Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակաբաշխությանը 2019-ի լավագույն կինոնկար ճանաչված ու ևս 5 անվանակարգերում մրցանակի արժանացած «Էրկեն կիշերը» գրանցել է հերթական նվաճումը: Կինոնկարը Լավագույն արտասահմանյան ֆիլմ է ճանաչվել THE INDIE FOR YOU FILM FESTIVAL փառատոնում: