Բերման է ենթարկվել Նարեկ Սամսոնյանը

97

Հայտնի իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը իր Ֆեյսբուկյան էջում գրում է, “Նարեկ Սամսոնյանի մոտ եմ Կենտրոնի Ոստիկանության բաժնում։ Հենց նոր Ոստիկանության ներկայացուցիչը (կապիտակ Հայրապետյանը) բանավոր պարզաբանեց, որ Ն.Սամսոնյանը ենթարկվել է վարչական ձերբակալման՝ ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար։

Ն.Սամսոնյանը ազատությունից փաստացի զրկվել է ուղիղ 55 րոպե առաջ՝ 14:30-ին։ Բայց այս պահի դրությամբ որևէ վարութային գործողություն նրա հետ չի կատարվել ու չի կատարվում։

Դա կարող էր հասկանալի լինել, երբ նույն փաստով բազմաթիվ մարդիկ են բերվում (ձերբակալվում)։ Այս պարագայում հասկանալի չէ”։