Վիրուսաբան․Անհրաժեշտ էր օգտագործել բուժված հիվանդների պլազման

101

Իտալացի վիրուսաբանները հայտնաբերել են կորոնավիրուսի երկու տարատեսակ Իտալիայի հյուսիսում՝ Լոմբարդիայի շրջանում։ Ավելին, կորոնավիրուսը երկրում էր արդեն հունվարի կեսերին։ Դա հնարավոր եղավ պարզել մարդկանց մոտ 2020 թվականիսկզբներին առաջացած հակամարմինների հայտնաբերման արդյունքում։

Բացի դրանից, ըստ վիրուսաբանների, հիվանդներին բուժելիս անհրաժեշտ էր կիրառել մեկ այլ մեթոդ։ «Սան-Մատտեո» հիվանդանոցի վարակիչ հիվանդությունների բաժանմունքի վարիչ Ռաֆաելե Բրունոյի խոսքերով՝ հենց սկզբից պարզ էր, որ Ուհանում առաջարկված թերապիան իրենց դեպքում արդյունավետ չէ։ Փորձագետը գտնում է, որ հակավիրուսային դեղամիջոցների փոխարեն անհրաժեշտ էր օգտագործել բուժված հիվանդների պլազման։ Դրա շնորհիվ մահացության մակարդակը հնարավոր կլիներ 15%-ից իջեցնել 6%-ի։