Պոմպեոն հնարավոր է է համարում TikTok-ի արգելափակումը ԱՄՆ-ի տարածքում

87

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները քննարկում է երկրում չինական TikTok հավելվածի արգելափակման հարցը։

«Մենք դրան լուրջ ենք վերաբերվում», ասել է նա և ընգծել, որ ամերիկացիներին խորհուրդ չէր տա ներբեռնել TikTok հավելվածը, եթե նրանք չեն ցանկանում, որ իրենց անձնական տվյալները հայտնվեն կոմունիստական Չինաստանի ձեռքում, հաղորդում է Fox News-ը։

Իսկ ավելի վաղ, անվտանգության նկատառումներով, Հնդկաստանի կառավարությունը արգելափակել էր չինական 59 հավելված, որոնց թվում էին TikTok սոցցանցը, UC Browser-ը և WeChat մեսենջերը։