Կառուցապատողների հայկական ասոցիացիա ՀԿ և ՀՀ ԿԱ քաղաքաշինության կոմիտեի հանդիպման մամուլի հաղորդագրությունը

88

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ գործընկերներ,

Մտահոգ լինելով եկամտային հարկի հայտարարագրման նոր համակարգի ներդրման օրենսդրական կարգավորումների շուրջ ծավալվող քննարկումներով՝ «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն հետևողականորեն նախաձեռնում է լիազոր գերատեսչությունների հետ հանդիպում-քննարկումներ, որոնք միտված են ՀԿ-ի կողմից բարձրաձայնվող խնդիրներն ու անհանգստությունները, ինչպես նաև դրանց լուծմանն ուղղված ՀԿ-ի կողմից առաջարկվող տարբերակները հնարավորինս լսելի դարձնելուն:

Ս.թ. հուլիսի 6-ին ՀՀ ԿԱ քաղաքաշինության կոմտեի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում-քննարկում, որին մասնակցում էին Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի ժ/պ Արմեն Ղուլարյանը, աշխատակազմի այլ ներկայացուցիչներն ու «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ խորհրդի անդամները:

Հանդիպան ընթացքում քննարկվել են եկամտային հարկի ետվերադարձի ծրագրի առանցքային կարևորության մասին հարցեր, ներկայացվել են ասոցիացիայի մտահոգությունները, նկատառումները, դիրքորոշումները՝ կապված սույն ծրագրի վերաբերյալ նախատեսվող օրենսդրական փոփոխությունների հետ: Քննաևկվել են նաև կառուցապատման ոլորտին վերաբերող արդիական այլ խնդիրներ:

Հանդիպման ավարտին ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ նման ձևաչափով հանդիպումները կրեն պարբերական բնույթ, որը կընձեռնի հնարավորություն կառուցողական մթնոլորտում քննարկել կառուցապատման ոլորտի արդի խնդիրները, ուղենշել դրանց լուծման երկուստեք ընդունելի լուծումները:

Հարգանքով՝

«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ