Այս պահին շրջանառությունից հանվել է բաց տարածքում դիմակ չկրելու համար 20 000, իսկ փակ տարածքում՝ 50 000 դրամ տուգանք սահմանլու նախագիծը

110

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ այս պահին շրջանառությունից հանվել է ԱԺ-ում «Իմ քայլը» իշխանական խմբակցության  կողմից շրջանառության մեջ դրված  վիճահարույց նախագիծը, որը նախատեսում էր բաց տարածքներում դիմակ չկրելու համար տուգանքը դարձնել 20 000 դրամ, իսկ փակ տարածքներում և տրանսպորտում դիմակ չկրելու համար՝ 50 000 դրամ:
«Հուսանք՝ սթափ մարդկանց կոչը տեղ է հասել, և նախագիծը այլևս չի վերադառնա օրակարգ:
Չենք մոռանում՝ քաղաքացին տուգանքի մատերյալ չէ»,- գրել է ԲՀԿ պատգամավորը: