ԱՀԿ մասնագետների այցը Թուրքմենստան

88

Առողջապահության համաշխարհային կազմակերպության մի խումբ մասնագետներ մեկնել են Թուրքմենստան, որտեղ պաշտոնապես չի արձանագրվել կորոնավիրուսի ոչ մի դեպք։ Այցի հետ կապված համաձայնեցումները բավական երկար են տևել, իսկ երկրի կառավարությունը սկսել է վիրուսը զսպելու շոշափելի միջոցառումներ իրականացնել պատվիրակության այցից ոչ շատ վաղ։

Համաձայն երկրի բուժհաստատությունների աղբյուրների՝ երկրում կա կորոնավիրուս, սակայն ցուցում է տրված հիվանդությունը բուժել որպես սովորական թոքաբորբ։ Հիմնականում երկրից դուրս գտնվող փոքրաքանակ ընդդիմությունը հույս ունի, որ ԱՀԿ-ն կբացահայտի երկրի համաճարակաբանական իրավիճակը և ևս մեկ անգամ միջազգային հանրության ուշադրությունը կսևեռի Թուրքմենստանի նախագահ Բերդիմուհամեդովի ավտորիտար վարչակազմի վրա։

Սակայն, նկատի ունենալով, թե վերջերս Բերդիմուհամեդովն ինչպես է պատրաստվել մինչև խմբի այցը, արտասահմանցի հյուրերը, ամենայն հավանականությամբ, կտեսնեն միանգամայն ընդունելի պատկեր, գրում է news.ru-ն։։