5G-ի տեղակայման հարցում Մեծ Բրիտանիան հրաժարվում է Huawei-ից

80

Հինգ ամսից Միացյալ Թագավությունը կհրաժարվի երկրում 5G ցանց ստեղծելու ոլորտում Huawei-ի մասնակցությունից։

Որոշումը հիմնված կլինի Բրիտանական կառավարական հաղորդակցության կենտրոնի զեկույցի վրա, որը փոխել է չինական ընկերության տեխնոլոգիաների օգտագործման ռիսկերի իր գնահատականը, հաղորդում է The Sunday Telegraph-ը։

Հետախուզման գործակալության փորձագետները գտնում են, որ ԱՄՆ իշխանությունների պարտադրած արգելքի պատճառով ամերիկյան մշակումների այլևս մատչելի չլինելու պայմաններում Huawei-ը կօգտագործի չստուգված տեխնոլոգիաներ։ Հետևաբար, ենթադրվում է, որ անհնար կլինի վերահսկել դրանց օգտագործման ռիսկերը։