5412 դիմորդ քննություն է հանձնում մաթեմատիկա առարկայից

87

Հանրապետության 47 քննական կենտրոններից 46-ում մեկնարկել է միասնական քննությունը մաթեմատիկա առարկայից: Այսօր ամենամեծ թվով դիմորդների քննության օրն է:  13 000 դիմորդներից քննությանը մասնակցում է 5412-ը:

Ինչպես  տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը,  քննական կենտրոններն ախտահանված են: Մուտքի մոտ դիմորդները ջերմաչափվում են, ձեռքերն ախտահանում՝ ամբողջ ընթացքում պահպանելով 2-2,5 մ ֆիզիկական հեռավորությունը: