3,5 ամսվա ընդմիջումից հետո Լուվրն այսօր բացել է դռները

81

Համաշխարհային երկրորդ պատերազմից ի վեր Լուվրի թանգարանը դեռ երբեք այսքան երկար ժամանակով փակ չէր եղել: Համավարակի պատճառով  այն այցելուների չի ընդունել գրեթե 4 ամիս և այսօր վերջապես բացել է դռները: Սակայն բայց կլինի թանգարանի ցուցասրահների 1/3-ը միայն:

Հայտնի է, որ Լուվրի այցելուների համարյա 80 տոկոսն օտարերկրյա զբոսաշրջիկներ են՝ հիմնականում ԱՄՆ-ից, Կորեայից, Չինաստանից, Հարավային Ամերիկայից:  Իսկ հիմա ակնկալվում է, որ այցելուները հիմնականում կլինեն Ֆրանսիայի հարևան երկրներից: Նրանք տոմսերի համար պետք է նախապես գրանցվեն:   Թանգարանն արդեն հայտարարել է, որ այցելուները պետք է իրենց հետ դիմակ ունենան և այն կրեն թանգարան մուտք գործելիս, ինչպես նաև ախտահանեն ձեռքերը: Համեմատաբար փոքր ցուցասրահները դեռևս փակ են:  Վերահսկվելու է, որպեսզի այցելուները ներսում պահպանեն ֆիզիկական հեռավորություն: Շատերի սիրելի «Մոնա Լիզան», բարեբախտաբար,  հասանելի կլինի: Զբոսավարները կաշխատեն մինչև 25 հոգուց կազմված խմբերի հետ: Լուվրը կարանտինի  3,5 ամիսների ընթացքում կորցրել է 40 միլիոն եվրո եկամուտ: