Ֆրանսիայի նոր վարչապետը՝ «պետության ծառա»

102

Ֆրանսիայի նոր վարչապետ Ժան Կաստեքսն իր համար առաջնահերթություն է համարում առաջիկա տնտեսական ճգնաժամին պատրաստ լինելը, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։ Նախկին վարչապետ Էդուար Ֆիլիպը 54-ամյա քաղաքական գործչին բնութագրել է որպես «աներևակայելիորեն էֆեկտիվ» անձնավորության։

Ենթադրվում է, որ Կաստեքսը չունի անձնական նկրտումներ և իրեն ընկալում է որպես «պետության ծառա», և հետևաբար, տեսականորեն, չի ստվերի նախագահին։

«Ես եկել եմ ոչ թե հանրաճանաչ դառնալու, այլ արդյունքների հասնելու համար։ Մոտենում է տնտեսական ճգնաժամը, այդ պատճառով մենք պետք է դիմադրենք»։ Ինչ վերաբերում է քաղաքական հայացքներին, վարչապետն իրեն անվանել է «սոցիալակա գոլլիստ»։ «Որպեսզի ինչ-որ բան բաժանենք, նախ պետք է այն արտադրենք», բացատրել է նա։

Վարչապետը նախատեսում է բանակցություններ վարել արհմիությունների հետ, որպեսզի վերջիններս ներգրավվեն նոր սոցիալական պայմանագրի կնքման գործում։

Ինչ վերաբերում է Էդուար Ֆիլիպին, նա հուլիսի 5-ին դարձավ Հավրի քաղաքապետ։ Քաղաքը գտնվում է երկրի հյուսիսում՝ Նորմանդիայի շրջանում։