Վերջերս հաստատված բուբոնային ժանտախտը փոխանցվում է մարդուց մարդուն

105

Չինաստանի հյուսիսում գտնվող Բայան-Նուր քաղաքային շրջանում հայտարարվել է երրորդ աստիճանի համաճարակային վտանգավորություն այն բանից հետո, երբ տեղի հիվանդանոցում մի տղամարդու մոտ հայտնաբերվեց բուբոնային ժանտախտ։ Այդ մասին հաղորդում է Russia Today-ը։

Շրջանում կա հիվանդության տարածման վտանգ, հետևաբար արգելվում է վայրի կենդանիների որսն ու դրանք որպես սնունդ օգտագործելը։ Տեղացիները պետք է հայտնեն այն դեպքերի մասին, երբ հանկարծակի մահանում են բարձր ջերմություն ունեցող անձինք։ Բացի դրանից, պետք է տեղեկացնել նաև հիվանդ կամ մահացած կենդանիների մասին։ Բարձր վտանգավորության ռեժիմը կգործի մինչև տարվա վերջ։

Պետք է նշել, որ հուլիսի սկզբներին բուբոնային ժանտախտի երկու դեպք է արձանագրվել նաև Մոնղոլիայի արևմուտքում՝ Ալթայից ոչ հեռու։ Երկու անձ հիվանդանոց էր տեղափոխվել արջամկան հում միս ուտելուց հետո։

Հիվանդությունը փոխանցվում է մարդուց մարդուն։

Անհրաժեշտ բուժման բացակայության դեպքում տվյալ ժանտախտից երկու օրում չափահաս մարդը կարող է մահանալ։

Վարակաբան Վլադամիր Նեֆեդովի խոսքերով՝ ամենայն հավանականությամբ, Ռուսաստանի համար իրավիճակն այնքան էլ վտանգավոր չէ, եթե բոլոր հիվանդները ժամանակին մեկուսացվեն և ընդունեն հակաբակտերիալ թերապիա։ Այդ դեպքում այն չի դառնա թոքային ժանտախտ ու չի փոխանցվի ուրիշներին։

Բուբոնային ժանտախտ հիվանդությունը բնութագրվում է ավշային հանգույցների ցավոտ բորբոքումով, դրսևորվում է տենդով և թունավորմամբ։ Բուժումը ժամանակին սկսելու պարագայում հիվանդների մեծ մասն առողջանում է, տեղեկացնում է Deutsche Welle-ն։