«Սիսիանում դիմակն արժե 200 դրամ. թոշակառուն հաց ո՞նց առնի». Սրբուհի Գրիգորյան

81

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության սիսիանցի պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը դիմում է  իշխանություններին.

«Սիսիանում մեկ դիմակն արժե  200 դրամ։ Հաշվե՞լ եք կենսաթոշակառուն, ով ռիսկային խմբում է, օրական մեկ դիմակի համար ինչքան պիտի վճարի իր կենսաթոշակից…
Եթե ոչ՝ հաշվեք…Հետո հանեք կոմունալ վճարներն ու ասեք՝ հաց ո՞նց առնի…
Սա դիմակ դնելու ցուցումին չհակադրեք։ Ես գտնում եմ, որ անհրաժեշտ է հետևել ցուցումներին։ Սա պարզ սոցիալական հաշվարկ է, որ մտածելու տեղիք է տալիս,  չէ՞»: