Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ երկրորդ միջնորդությունը մերժվել է

98

Միքայել Մինասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ երկրորդ միջնորդությունը մերժվել է։ Նրա կարծիքով՝ երկրորդ միջնորդությունն ավելի ապօրինի ու անհիմն էր, քան նախորդը: «Սպասվու՞մ են  արդյոք, Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ նոր միջնորդություններ։ Համոզված եմ՝  այո։
Արդյո՞ք դրանք կլինեն ավելի ապօրինի և անհիմն, քան նախորդ միջնորդությունները։ Նույնպես կասկած չունեմ»,- գրել է Մակինյանը։