Հուլիսի 6-ին Թաջ Մահալը չբացվեց

72

Հնդկաստանը չեղարկել է Թաջ Մահալը  վերաբացելու որոշումը, որովհետև երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը շարունակում է աճել: Ինչպես հաղորդել է BBC-ն, Հնդկաստանի իշխանությունները հայտարարել էին, որ հուլիսի 6-ից Թաջ Մահալն իր դռները կբացի, սակայն հուշարձանը փակ կմնա մինչև, կախված կորոնավիրուսի պատկերից, զբոսաշրջիկների համար նոր ծանուցում հայտարարվի: Այլ հուշարձաններ, ինչպիսիք են Ագրա ամրոցը  և Ակբարի գերեզմանը,  նույնպես բաց չեն լինի զբոսաշրջիկների համար: Երկրի պատկան մարմինները  դրանց վերաբացման ժամկետների մասին դեռևս ոչինչ չեն հայտարարել: