Հնդկաստանում կորոնավիրուսն ավելի ագրեսիվ է դարձել

86

Հնդկաստանի առողջապահական համակարգի պատասխանատուները հայտնել են, որ վերջին մեկ օրում այդ երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է  24 հազարը. սա մինչ այժմ գրանցված ամենաբարձր ցուցանիշն է:  COVID-19-ով վարակվածների թվով ԱՄՆ-ը, Բրազիլիան և Ռուսաստանն են «առաջնագծում», սակայն Հնդկաստանում գրանցված վերջին տվյալները հավակնում են  «մրցել» Ռուսաստանի հետ: Համաճարակի հայտնաբերման առաջին օրվանից այդ երկրում վարակվածների ընդհանուր թիվը 697. 413 է: Մահացել է 19.700 մարդ: