Հայաստանում հակառուսական տրամադրությունների ալիքը կրկին բորբոքվում է

170

Հակառուսական տրամադրությունները Հայաստանի Հանրապետությունում օրեցօր մեծ ծավալներ են ստանում: Նման տրամադրություններ, իհարկե, դեռ եղել են նախկին իշխանությունների ժամանակ: Այդ շրջանում ՀՀ-ում հակառուսական տրամադրություններ ստեղծողներն այսօր իշխանության կարկառուն ներկայացուցիչներ են` Արսեն Թորոսյան, Ալեն Սիմոնյան, Հայկ Կոնջորյան, Արեն Մկրտչյան և այլն: Ի տարբերություն նախկին իշխանությունների, որոնք, բոլոր թերություններով հանդերձ, հաց ու պանրի ընտրության մեջ միշտ ջանում էին ընտրել երկուսն էլ, և հարաբերությունները չփչացնել ո´չ Ռուսաստանի, ո´չ  էլ եվրոպական երկրների հետ, գործող իշխանություններն իրենց հենց մեկնակետում հանդես են եկել հակառուսական տրամադրություններով` մամուլում ու սոցցանցերում հանդես գալով բացահայտ եվրոպամետ տրամադրություններով: Չմոռանանք այն, որ ՀՀ գործող վարչապետը տարիներ առաջ, երբ լրագրող-պատգամավոր էր, նույնպես հանդես էր գալիս ծայրահեղ հակառուսական տրամադրություններով` անօրինական համարելով նաև ՀՀ-ի անդամագրումը ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին:

Վերջերս Ազգային ժողովում իշխանական թևի պատգամավորները քննարկում էին ՀՀ-ում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումները արգելելու մասին: Դե, իսկ Գյումրու 102-րդ ռազմաբազան դուրս բերելու մասին խոսակցությունները շատ հին խմոր է, որի վրա այսօր ջուր են լցնում և´ իշխանության որոշ ներկայացուցիչներ, և´ մերձիշխանական թփուտներում թպրտացող մանր ու միջին քաղաքական գործիք-գործիչներ:

Միայն պատկերացում կազմելու համար, թե որտեղից է գալիս հակառուսական տրամադրությունների ալիքը, կարելի է հետևել սոցցանցերում բացված հակառուսական էջերին, տեսնել` նրաք ինչ կայքերից են տարածում հակառուսական նյութեր և գոնե փոքրիկ պատկերացում ունենալ: Օրինակ «102-րդ ռազմաբազան հանել Հայաստանից» և «Դեմ ենք ԵԱՏՄ-ին» ֆեյսբուքյան էջերում տեղադրված նութերը հրապարակվել են հիմնականում Դանիել Իոննիսյանիի «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության uic,am-ում պաշտոնական էջում, ՀՀ վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթի էլեկտրոնային տարբերակ armtimes,am-ում, uicarmenia,org կայքում, որը նույնպես պատկանում է Դանիել Իոննիսյանի ղեկավարած կազմակերպությանը: Հակառուսական տրամադրություններ ստեղծող նյութերի տարափ է տեղում նաև բացահայտ հակառուսական հայտարարություններ անող, ըստ մամուլի որոշ էջերի(անհրաժեշտության դեպքում հղումներ կանեմ)` ԱՄՆ-ի համար լրտեսություն անող Արման Բաբաջանյանին պատկանող 1in,am կայքում: Հակառուսական ալիքնի ստեղծման գործում իրենց լուման ունեն նաև medialab,am, hetq,am լրատվականները, որոնցից վերջինը հաստատում է, որ ֆինանսավորվում  է Բաց հասարակությունների հիմնադրամի (Սորոսյան հիմնադրամ), մյուսի աղբյուրը սհտակ է: Որոշ նյութեր տարածված են հենց անմիջապես Իրազեկ քաղաքացիների միավորման ֆեյսբուքյան էջից: Հուսով եմ` այսքանը բավարար է, պատկերացում կազմելու համար, թե ինչ նպատակներ են հետապնդում Հայաստանում զարգացող հակառուսական տրամադրությունները:

Ի՞նչ են մեզ տալիս հակառուսական տրամադրություններըը: Ոչինչ, թերևս, բացի պրոեվրոպական, պրոամերիկյան տրամադրություններից: Այսինքն` Ռուսաստանի հետ հարաբերություններն ամեն գնով փչացնելու փորձ անողների ելակետային նպատակ-խնդիրը ոչ թե լիիրավ ինքնիշխանությունն է, այլ Արաքսի ափը մեր կողմից նույնպես Ամերիկայի միացյալ նահանգներին տրմադրելը, այո, թուրքերի դաշնակից ԱՄՆ-ին:

Լավ, ենթադրենք ինչ-որ հրաշքով Հայաստանից դուրս է բերվում ռուսական ռազմաբազան, բայց դրա պահանջը ներկայացնողները գոնե պատկերացնու՞մ են` ինչ հանգուցալուծում է ստանալու պայմանագիրը` որը կնքել են երկու երկրների ռազմաքաղաքական վերնախավի անդամները:

Երկրորդ` ոչ պակաս հետաքրքիր հարցը չեմ տալիս, այն է` ով հսկելու հայ-թուրքական սահմանը, որովհետև պատասխանը պարզ է` ամերիկյան զորքերը: Փոխարենը կարելի է հարցնել` իսկ ի՞նչ տարբերություն ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև: Երկուսն էլ օտար տերություններ են, երկուսն էլ հսկելով մեր պետական սահմանը, միանշանակ հետապնդելու են նաև սեփական շահ:

ՌԴ-ն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ԱՄՆ-ն` ոչ: Հյուսիսային Արցախի հայաթափման ընթացքում էլ ռուս զինվորականներն էլ օգնել ադրբեջանցիներին: Իսկ եթե որևէ մեկը պնդի, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, կարելի է հակադարձել, որ ենթադրյալ պատերազմի ժամանակ Թուրքիայի կողմից  Երևանի վրա գրոհելու են ամերիկյան կործանիչները, այն պարագայում, երբ մեր ունեցած զինտեխնիկայի ճնշող մեծամասնությունը ռուսական արտադրության է: Հետևություն` համագործակցիր, մի´ նվիրվիր:

Ամենացավալին այն է, որ արդեն տասնամյակներ շարունակ մենք ռուսամետության ու ամենրիկամետության\եվրոպամետության ցավով ենք տառապում և իրար կոկորդ կրծում: Ամենալավ տարբերակը հայամետություն է: Ցանկացած երկիր, որը կհայտնվի Արաքսի ափին, հայտնվելու է իր պետական շահը փնտրելով: Նամանտիպ շահի հետապնդմամաբ է նաև ՆԱՏՕ-ի բազան հայտնվել Արաքսի մյուս ափին: Ուրեմն ինչու՞ իզուր կրքեր բորբոքել և հարաբերությունները չփանել ռուսական կողմի հետ:

Վերջին տարիներին ակտիվ շրջանառվում են նաև ռուսական ռազմաբազայի երկու ստահակ զինծառայողների կատարած սպանությունները Գյումրիում: Անշուշտ, Հայաստանը պարտավոր էր կոշտ դիրքորոշում հայտնել, որովհետև ցանկացած հայի սպանություն մեզ համար ցավալի է, բայց դրա համար մեղադրել ամբողջ Ռուսաստանի և պահանջել բազայի դուրսբերումը` մեղմ ասած սխալ է: Անմեղ մարդկանց սպանողը հայրենիք չունի, 170 միլիոնանոց Ռուսաստանի ժողովուրդը մեղավոր չէ 170 սանտիմետրանոց մի ստահակ մարդասպանի հոգեկան շեղման համար: Նայեք վիճակագարությունը` թե տարեկան որքան ռուս է սպանվում Ռուսաստանում բնակվող հայերի կողմից: Հայաստանում բնակվողներից ո՞վ է պատասխանատու, ասենք, Սախալինի մարզում անմեղ ռուս սպանած հայ մարդասպանի համար: Կրկնում եմ` անմեղ մարդուն սպանողը հայրենիք չունի:

Որպես հակառուսական տրամադրությունների ամենաթարմ տվյալներ, կարող ենք վերցնել Վրաստանի օրինակը: 2008թ, այդ երկրում հակառուսական տրամադրությունները գագաթնակետին հասան, նույնիսկ արգելվեց ռուսական հեռուստաընկերությունների հեռարձակումը: Արդյունքում պատերազմ սկսվեց, որի հետևանքով Վրաստանը կորցրեց իր տարածքի մոտ 20 տոկոսը: Մոտ երեք տարի առաջ Վրաստանում կրկին սկսվեցին հեռարձակվել ռուսական հեռուստաալիքները, բայց տարածքային 20 տոկոս կորուստը չվերականգնվեց:

Ուսուցողական է նաև Ուկրաինայի տարբերակը: Կրկին արևմուտքի հրահրած խժդխությունների պատճառով` հսկայական երկիրը մասնատվեց, որից մոտ 25.000 քկմ տարածք, համարյա Հայաստանի Հանրապետության չափ, սահեց Ռուսաստանի գրպանը:

Գերտերությունները կգան ու կգնան, մեր գերխնդիրը ոչ թե նրանց հպատակվելն է, այլ ստեղծված իրավիճակում չարյաց փոքրագույնին ընտրելն ու հզորանալը, ստեղծել մի այնպիսի իրավիճակ, երբ մենք կկարողանանք հսկել մեր պետական սահմանները` մեր զինուժով, մեր ռազմարդյունաբերական բացառիկ նմուշներով:

Կրքերը մի բորբոքեք, Ռուսաստանը չարյաց փոքրագույնն է:

Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ