Կորոնավիրուսը հուլիսի 6-ին նվազում է արձանագրել՝ 330 նոր դեպք, 162 առողջացած, 8 մահ

85

Հուլիսի 6-ին գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 330 նոր դեպք և 162 առողջացած։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 28936 դեպք, որոնցից 16302-ն` առողջացած, 491-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11984 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 123815 թեստավորում:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պացիենտները եղել են 72 (կին), 64 (տղամարդ), 71(տղամարդ), 72 (տղամարդ), 87 (տղամարդ), 78 (տղամարդ) և 79 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 159 է: