Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է

92

20-րդ դարավերջը ծանր ու բեկումնային եղավ հայ ազգի համար: Եկել էր բռնազավթված Արցախը մայր Հայաստանին միացնելու ժամանակը: Չկար կազմակերպված բանակ, զենք-զինամթերք, մեծ էր սննդի և հագուստի պակասը, բայց Արցախի ազատագրությունը լինելիության խնդիր էր դարձել աշխարհասփյուռ հայության համար:

Ահա հենց այդ ծանր ու դաժան օրերին մարտի դաշտ նետվեցին մեր արդեն 29-ամյա անկախությունը կռողները: Նրանցից մեկն էր Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Ջիվան Աբրահամյանը, ով այսօր կդառնար 59 տարեկան…

Ջիվան Զավենի Աբրահամյանը ծնվել է 1961թ. հուլիսի 6-ին Երևանում: Ավարտել է տեղի թիվ 111 դպրոցը, որն այսօր կրում է հերոսի անունը: Ծառայել է Աղֆանստանում, մասնակցել տեղում ընթացող դաժան մարտերին, որի համար պարգևատրվել է ԽՍՀՄ «Խիզախության համար» մեդալով: Արցախյան ազատամարտի առաջին տարիներից Ջիվանն ակտիվ է եղել: Մասնակցել է Երասխի, Նոյեմբերյանի, Տավուշի, Կապանի, Վարդենիսի, Գորիսի, Սիսիանի, Շահումյանի շրջանի ինքնապաշտպանական մարտերին: Եղել է Ներքին գործերի  նախարարության «Հատուկ գնդի» 1-ին վաշտի հրամանատարը:

1991թ., երբ Խորհրդային բանակի աջակցությունը վայելող ադրբեջանական հատուկ ստորաբաժանումները մտան Բուզլուխ և Մանաշիդ գյուղերը, Աֆղանական մարտերում արդեն թրծված Ջիվան Աբրահամյանը մեկնեց Շահումյան: Չնայած եղած մեծ ուժերին` ադրբեջանցիները չհամարձակվեցին մտնել Էրքեջ` վախենալով տարածքի անտառապատ փեշերից սպասվող հարվածներից: Բացի այդ, նրանց խուճապի էր մատնել Ջիվանի կազմակերպած պատշաճ դիմադրությունը:

Ջիվանը կազմակերպում է օղակի մեջ առնված  գյուղից դուրս գալու գործընթաց և Վերինշենից դեպի Բուզլուխ, Մանաշիդ և Էրքեջ ձգվող ճանապարհների խաչմերկուկում նոր դիրքեր գրավում: Նա իր զինակից ընկերների հետ դիրքավորվեց Շամփրապտուկի բարձրունք տանող ճանապարհին և փակեց այն:

Թշնամին որոշել էր ամեն գնով գրավել բարձունը և հարձակման անցավ… 1991թ. հուլիսի 20-ին, հայրենիքի պաշտպանության ժամանակ անձնվիրաբար զոհվեց Ջիվան Աբրահամյանը` իր զինակից ընկերներ Նիկոլայ Հայրապետյանի և Վարդան Տերտերյանի հետ:Այդ օրը նրանք մղեցին իրենց վերջին` շատ կարևոր մարտը, որ հետո սերունդներ պետք է կրթեր ու ոգեկոչեր´

ՀՀ նախագահի`20.09. 1996 հրամանով` Ջիվան Զավենի Աբրահամյանը հետմահու արժանացել էի «ՀՀ Ազգայի հերոս» կոչմանը` արժանանալով «Հայրենիքի» շքանշանի