Պատվաստանյութի հաջող փորձարկումներ Ռուսաստանում Նորմալ եւ ոչ նորմալ հակազդեցություններ

117

Պատվաստանյութի նկատմամբ սուր հակազդեցություն կարող է տեղի ունենալ հազարից կամ հարյուր հազարից մեկի դեպքումՙ նայած պատվաստանյութին, «Սպուտնիկ» ռադիոկայանին ասել է բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Միխայիլ Կոստինովը:

Պարզաբանելով, թե կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո ո՞ր հակազդեցությունները կարող են վտանգավոր համարվել, իմունաբանը նշել է, որ մարմնի ջերմության մինչեւ 38,5 աստիճան բարձրանալը կարելի է համարել սովորական հակազդեցություն, մինչդեռ 38,6 եւ ավելի բարձրանալը կհամարվի ուժեղ հակազդեցություն:

Ներարկում կատարելիս սրսկման տեղում կարող է առաջանալ կարմրություն, բայց դրա տրամագիծը եւ, որ գլխավորն է, պնդացումը, չպետք է 8 սանտիմետրից ավելի լինեն, ավելացրել է պրոֆեսորը:

Ինչպես հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը, ներկայումս Ռուսաստանում անցկացվում են Գամալեի անվան գիտահետազոտական կենտրոնում եւ ՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծված պատվաստանյութի փորձարկումները: Ավելի վաղ Մոսկվայի Ն.Ն. Բուդենկոյի անվան հիվանդանոցում փորձարկումների ենթարկված կամավորները իրենց լավ են զգում, կողմնակի ազդեցություններ չկան:

Ռուսաստանում հավաքական իմունիտետի ստեղծման համար անհրաժեշտ է ունենալ կորոնավիրուսի պատվաստայութի 70 միլիոն չափաբաժին, ՀՏրրՌÿ 1 հեռուստաալիքին հայտարարել է «Վեկտոր» գիտական կենտրոնի գլխավոր տնօրեն Ռինատ Մակսյուտովը:

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ