Ryanair ինքնաթիռն արտակարգ վայրէջք կատարեց

75

Իռլանդական Ryanair բյուջետային ավիաընկերության՝ Բեռլինից Աթենք թռչող FR170 չվերթի ինքնաթիռը ուրբաթ օրը հարկադիր վայրէջք է կատարել։ Պատճառը օդաչուների խցիկում հրդեհի ազդանշանի միանալն էր, հաղորդում է գերմանական Bild հանդեսի կայքը։ Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սալոնիկի «Մակեդոնիա» օդանավակայանում։

Ուղևորները 157-ն էին, ներառյալ մեկ երեխա, ինչպես նաև անձնակազմի 6 անդամ։ Պատահարի արդյունքում զոհեր չկան։ Ինքնաթիռը երեք տարի առաջ արտադրված Boeing 737-800 է։