Մակրոնը փոխում է կառավարությունը

77

Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը պաշտոնազրկվեց։ Նոր վարչապետը նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Ժան Կաստեքսն է։ Ըստ news.ru-ի, Ֆիլիպն ավելի հանրաճանաչ էր, քան ինքը՝ Մակրոնը, և Մակրոնը չէր կարող այլևս նման տարօրինակ տանդեմ թույլ տալ։

Համաձայն Journal Du Dimanche-ի հարցման, Մակրոնի գործունեությանը հավանություն է տալիս ֆրանսիացիների միայն 38%-ը, մինչդեռ Ֆիլիպի դեպքում այդ թիվը կազմում է 50%։ Այդ խոշոր տարբերությունն առաջացավ վերջին երկու ամիսների ընթացքում, երբ երկիրը պայքարում էր համաճարակի դեմ։ Նախկինում տարբերությունն ընդամենը 3% էր՝ վարչապետի օգտին։ Իսկ BVA հարցման համաձայն, ֆրանսիացիների 60%-ը դեմ էր Էդուար Ֆիլիպի պաշտոնազրկմանը։