The Washington Post․ Թրամփն ուզում է հաճոյանալ Պուտինին

70

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի արձագանքում Ռուսաստանի հասցեին հնչած մեղադրանքներին (համաձայն որոնց Ռուսաստանը համագործակցել է արմատական «Թալիբան» շարժման գրոհայինների հետ), քանի որ փորձում է մտերմանալ ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ մասին The Washington Post-ում գրում է ՌԴ-ում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մակֆոլը։

Մակֆոլը նշում է, որ, փորձելով ամեն ինչ անել ՌԴ նախագահի համար, Թրամփը չի ընդունել Ռուսաստանի միջամտության փաստը 2016 թ․ ԱՄՆ ընտրություններին, չի քննադատել Ղրիմի միակցումը և նվազեցրել է ԱՄՆ-ի ռազմական զորակազմը Սիրիայում։

Իսկ Ռուսաստանը, ըստ նախկին դեսպանի, ոչինչ չի արել ի պատասխան․ Վաշինգտոնին չի օգնել «Թալիբանի» դեմ պայքարում և գրավիչ գործարքներ չի ներկայացրել ԱՄՆ-ին։