Տուգանք՝ գիշերվա ժամը 3-ին

92

Չէ, էս նորմա՞լա:Գիշերվա ժամը 2:40,երբ Բաղրամյան փողոցի ամբողջ երկարությամբ նույնիսկ մեկ հոգի չկա,ինձ տուգանում են 10.000 դրամով,քանի որ այդ փողոցում միայնակ քայլելիս ես դիմակը իջեցրել եմ (ոչ թե ՀԱՆԵԼ եմ,այլ ԻՋԵՑՐԵԼ):Եվ ամենից շատ զարմացա այն փաստից,որ ինձ տուգանող ոստիկանը կրում էր կտորից դիմակ,մինչդեռ արդեն քանի օր շարունակ Arsen Torosyan ը և Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան ✔️ ը նշում են ,որ դրանք չեն պաշտպանում այս վիրուսից:Ես, լինելով աշխարհի հարյուրավոր երկրներում,միշտ հարգել եմ տվյալ երկրի օրենքը:Հարգում եմ նաև մերը,բայց ամբողջ փողոցում լինել միայնակ ու իջեցլել դիմակը դա խախտու՞մ է:Եթե այո,վճարեմ 10.000 դրամը:

Gepostet von Vardan Sargsyan am Donnerstag, 2. Juli 2020

Դիմակ կրելու պարտադրանքը քաղաքացիների շրջանում շարունակում է տարակարծությունների, նաև զայրույթի տեղիք տալ։ Համացանցում շրջանառվում են տեսանյութեր, երբ ոստիկանները քաղաքացուն անգամ հասցնում են այն աստիճանի, որ նա հագեկան անհավասարակշիռ վարքագիծ է ցույց տալիս։ Շատերը բողոքում են, որ ամառվա շոգին անգամ մեկ վայրկյանով դիմակն իջեցնելու, օդ շնչելու համար տուգանվում են։

Երգիչ, հաղորդավար, ճանապարհորդ Վարդան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում տեղադրել է այս գիշեր իր հետ կատարված միջադեպի տեսագրությունը։ Նա գրառմամբ ներկայացրել է իրավիճակը։

«Չէ, էս նորմա՞լ է:
Գիշերվա ժամը 2:40, երբ Բաղրամյան փողոցի ամբողջ երկարությամբ նույնիսկ մեկ հոգի չկա, ինձ տուգանում են 10.000 դրամով, քանի որ այդ փողոցում միայնակ քայլելիս ես դիմակը իջեցրել եմ (ոչ թե հանել  եմ, այլ ՝ իջեցրել):
Եվ ամենից շատ զարմացա այն փաստից, որ ինձ տուգանող ոստիկանը կրում էր կտորից դիմակ,մինչդեռ արդեն քանի օր շարունակ Արսեն Թորոսյանը և Նիկոլ Փաշինյանը նշում են, որ  դրանք չեն պաշտպանում այս վիրուսից:
Ես, լինելով աշխարհի հարյուրավոր երկրներում, միշտ հարգել եմ տվյալ երկրի օրենքը: Հարգում եմ նաև մերը, բայց ամբողջ փողոցում լինել միայնակ ու իջեցել դիմակը դա խախտու՞մ է:
Եթե այո, վճարեմ 10.000 դրամը»: