Ոստիկանները խոչընդոտել են ՍԴ դատավորի մուտքը ՍԴ

79

Սահմանադրական դատարանի առջև այսօր միջադեպ է տեղի ունեցել․ ՍԴ դատավոր Հրանտ Նազարյանը ցանկացել է մտնել Աահմանադրական դատարան, սակայն ոստիկանները նրան թույլ չեն տվել։  ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը հաստատել է, որ նման միջադեպ է եղել, և ոստիկանները խոչընդոտել են Հրանտ Նազարյանի մուտքը ՍԴ։

Ոստիկանությունը հաղորդել է, որ դեպքի մասին մանրամասներն ավելի ուշ կհայտնի։