Միջնորդություն ԱԺ-ից ՍԴ-ին

74

ԱԺ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Սահմանադրական դատարանում ՀՀ ԱԺ ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել 2020թ․ հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը, ԱԺ-ին տրամադրել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքների հայերեն թարգմանությունները, ինչպես նաև ողջամիտ ժամկետ այդ կարծիքներին ծանոթանալու համար։

Նշենք, որ միջնորդությունը վերաբերում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով 300․1 հոդվածի սահմանադրականության հարցը որոշելուն վերաբերող գործի քննությանը, որը պետք է տեղի ունենա հուլիսի 7-ին։