Մակրոնն ընդունել է Ֆրանսիայի վարչապետի ու կառավարության հրաժարականը

64

ՏԱՍՍ-ը հաղորդում է՝ Ֆրանսիայի կառավարությունը՝ վարչապետ Էդուար Ֆիլիպի գլխավորությամբ, այսօր հրաժարական է ներկայացրել։

Ելիսեյան պալատը հաղորդագրություն է  տարածել, որ  2017 թվականից Ֆրանսիայի կառավարությունը գլխավորող  Էդուար Ֆիլիպը նախագահ Էմանուել Մակրոնին արդեն  ներկայացրել է կառավարության հրաժարականը, իսկ նա ընդունել է։ Մինչ նոր կառավարության նշանակումը՝  Մակրոնն առայժմ զբաղվում է  ընթացիկ աշխատանքներով։

Ֆրանսիական լրատվամիջոցները Էմանուել Մակրոնի և Էդուարդ Ֆիլիպի տարաձայնությունների մասին վերջերս լուրեր էին շրջանառում։ Տարաձայնությունները կապված են համավարակի հետևանքների դեմ պայքարի ու երկրի բնականոն կյանքը վերականգնելու մարտավարությանը։ Ֆրանսիայի նախագահը չի հերքել, որ երկրի կառավարության կազմում փոփոխություններ կատարելու մտադրություն ունի։