Կեղծ ոսկու հետ կապված խոշորագույն սկանդալներից մեկը ՉԺՀ-ում

60

Չինաստանում ծավալվում է պատմության մեջ կեղծ ոսկու հետ կապված ամենամեծ սկանդալներից մեկը։ Բացահայտվել է, որ ոսկերչական իրերի խոշոր արտադրող Wuhan Kingold Jewelry-ն օգտագործում է կեղծ ոսկու ձուլակտորներ, որոնք ընկերությունը ներգրավում է վարկավորման մեջ։

Խարդախությունը բացահայտվեց միայն այն բանից հետո, երբ Dongguan Trust-ի վարկատուներից մեկը ժամանակին չստացավ գրավը և որոշեց վաճառել ունեցվածքը։

Wuhan Kingold Jewelry-ի ոսկու ձուլակտորները ստուգելու առաջին հաղորդագրությունից հետո մյուս վարկատուները ևս սկսեցին ստուգել։ Պարզվեց, որ դրանք բոլորը բաղկացած են ոսկեջրած պղնձից։ Չինական ընկերությունը ընդհանուր առմամբ ուներ 83 տոննա կեղծ թանկարժեք մետաղ։ Իսկ դա երկրի ոսկու պաշարի մոտավորապես 4,2%-ն է։ Վերջին հինգ տարում ընկերությունը ներգրավել է 20 մլրդ յուանի (2,8 մլրդ դոլար) վարկեր, հաղորդում է vedomosti.ru-ն։