Կառուցապատողի կրած վնասները, որոնք ազդում են նաև Երևանի բնակարանային ֆոնդի վրա

226

Դեռևս 2000-ականն թվականների սկզբից, երբ մայարաքաղաք Երևանում մեծ թափ առան շինարարական աշխատանքները, հեռուսատատեսությամբ և գրավոր մամուլի էջերում անընդհատ հանդիպում ենք դրվագների, երբ այս կամ այն քաղաքացին, քաղաքացիների խումբը կամ կազմակերպությունը բողոքի ակցիա է անցկացնում`  կառուցապատողից պահանջելով դադարեցնել շինարարական աշխատանքները:

Նմանատիպ բողոքի ակցիաները հիմնականում իրականացվել են քաղաքի կենտրոնում, որտեղ տարիներ առաջ սկսվեց պատմական շինությունների մեծ թափով ապամոնտաժումն ու նորերի կառուցումը: Այդ ընթացքում, ցավոք, ապամոնտաժվեցին նաև այնպիսի շենքեր, որոնք հին Երևանի անմիջական մասն էին կազմում: Լավագույն դեպքում պահպանվեցին դրանց արտաքին պատի ձևավորումները, ոչ ավելին: Այսօր Երևանում մեծ թափով շարունակվում են շինարարական աշխատանքները, կառուցվում են բիզնես կենտրոններ, ժամանցի վայրեր ու բազմաբնակարան շենքեր: Հենց բազմաբնակարան շենքեր կառուցողներն էլ հաճախ բախվում են տարատեսակ խոչընդոտների, որոնց պատճառով նրանց նախագծած, բոլոր իրավական թույլտվություններն ստացած շինարարությունը կասեցվում որևէ մեկի բողոքարկման պատճառով, ընդ որում, կասեցվում է անորոշ ժամկետով: Քիչ չեն եղել դեպքերը, երբ որևէ քաղաքացու բողոքի պատճառով կառուցապատողն սպասել էլ 2-3 տարի:

Իհարկե, քաղաքի պատմական դիմագիծ հանդիսացող ցանկացած շինության ապամոնտաժումը ցավալի է, ինչպես որ ցավալի է այդ դիմագիծն աղավաղող շինությունների կառուցումը, բայց բողոքներից մեծ մասի պատճառը ոչ այնքան թվարկվածներն են, որքան` այս կամ այն քաղացաքու նախասիրություններն ու քմահաճությունները, որոնցից ելնելով` նա դեմ է, որ իր բնակավայրին մոտ որևէ բազմաբնակարան շինություն կառուցվի: Բակլան իրենն է` խաշած է ցանում:

Ահա այստեղ արդեն առաջ է գալիս հայցվոր-պատասխանող կողմերի ունեցած առավելությունների և կրած վնասների անհամաչափություն: Քաղաքացու հայցի պատճառով կառուցապատողի նախագիծը կարող է մի քանի տարով հետաձգվել, որի ընթացքում վերջինս կրում է անհռելի չափերի հասնող ֆինանսական և, իհարկե, բարոյական վնաս: Իսկ վերջում, երբ քաղաքացու հայցը չիբավարարվում, որևէ մեկը չի փոխհատուցում կառուցապատողի կրած վնասները, որոնք միլիոնների են հասնում: Իսկ ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, նման հայցերի 99 տոկոսը մշտապես հանգուցալուծվում է ի օգուտ կառուցապատողի:  Այսինքն` քաղաքացին հաճախ կարող է, թող ներվի ասել, անպատասխանատու-անպատասխանատու քայլեր անել` լավ իմանալով, որ ինքը չի տուժելու, իսկ կառուցապատողն այնպես, թե այնպես, տուժում է:

Քիչ չեն եղել նաև դեպքերը, երբ որևէ կառուցվող շինության մոտակայքում գտնվող հողի կամ հին շինության սեփականատերը բողքել-չբողոքելու շանտաժի միջոցով կառուցապատողից ստացել է մի քանի անգամ ավել գումար, քան արժե իր գույքը: Այստեղ կառուցապատողն ստիպված գնում է ըդառաջման, որովհետև , եթե իր նախագծի դեմ հայց ներկայացվի, նա, բացի ժամանակի կորստից, կարող է ունենալ տասը-քսան անգամ ավելի մեծ կորուստներ, քան վճարել է ենթադրյալ քաղաքացուն: Այսինքն` ոլորտում գործում է բազարխանայական  սկզբունք, որի բազազը մշտապես հանդիսանում է բողոքարկողը:

Տարիներ շարունակ չփոփոխվող քաղաքաշինական պատկերի հարևանությամբ ապրող մարդու համար դժվար է համակերպվել նոր շինությունների հետ, որոնք ինչ-որ տեղ, նաև կարող են ստվերել իրենց բնակարանները, առաջին հայացքից թվացող նահարմարություններ պատճառել: Բայց խնդիրն ունի նաև զուտ բարոյական կողմ: Մայրաքաղաքի շինությունների մեծ մասը կառուցված է անցյալ դարի երկրորդ կեսին, և առաջիկա 10-15 տարվա ընթացքում դրանց արդեն համարվելու են մաշված և վթարային շենքեր: Այսօր անհավանական է թվում, բայց կարող է պատահել այնպես, որ մարդն ունենաք գումար, բայց չկարողանա բնակարն գնել: Եթե այսօր պետությունը չխարխուսի կառուցապատողին, չհարթեցնի աշխատանքներին ուղեկցող փաստաթղթային գործընթացները, ապա շատ հավանական է, որ շատ մոտ ապագայում քաղաքը կանգնի բնակարանային ֆոնդի ճգնաժամի առաջ: Այդ ժամանակ պատասխանատուներ փնտրելն իզուր կլինի:

Բնականաբար մեծ է սովորույթի ուժը, բայց պետք է պատրաստվել նաև ապագայի համար, անշուշտ, հինը չվնասելով:

Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ