Թուրքական հարված Իրաքի հյուսիսին

69

Թուրքական ուժերը հարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսային շրջաններին, տեղեկացնում է Sky News — Arabia հեռուստաալիքը՝ վկայակոչելով քրդական աղբյուրներ։

Ըստ հեռուստաալիքի՝ գրոհի է ենթարկվել Դահուկ նահանգը։ Զոհերի կամ վնասների մասին ստույգ տեղեկություններ չկան։

Հաղորդվում է, որ Թուրքիան շարունակում է ցամաքային հարձակումը՝ 24 ռազմակայան ստեղծելով Իրաքի հյուսիսում։