Գերմանացի վիրուսաբանը՝ կորոնավիրուսի էնդեմիկության մասին

112

Կորոնավիրուսային համաճարակի երկրորդ ալիք չի լինի, քանի որ հիմքեր կան պնդելու, որ վիրուսն ամբողջությամբ չի վերանա և կդառնա էնդեմիկ՝ մշտապես առկա կորոնավիրուսի տեսակ։ Այդ մասին ՌԻԱ գործակալությանը հայտնել է առաջատար վիրուսաբաններից մեկը՝ պրոֆեսոր Հենդրիկ Շտրիկը։

Երկրորդ ալիքի բացակայությունը «ես տեսնում եմ թե՛ ազգային, և թե՛ միջազգային մակարդակներում։ Պետք է ասեմ, որ չեմ ակնկալում, թե այս վիրուսը կվերանա։ SARS-CoV-2-ը կդառնա նոր էնդեմիկ կորոնավիրուս։ Ներկայումս աշխարհում կա մարդու չորս էնդեմիկ կորոնավիրուս։ Այդ չորս վիրուսները պատասխանատու են Եվրոպայում ձմռան ամիսներին մարդկանց վարակման 10-30% դեպքերի համար։ Մեծ մասամբ էնդեմիկ կորոնավիրուսները առաջացնում են վերին և ստորին շնչուղիների հիվանդություններ։ Կարծում եմ՝ SARS-CoV-2-ը նույնպես վերածվում է էնդեմիկ կորոնավիրուսի», հայտարարել է վիրուսաբանը։

Նա ավելացրել է, որ SARS-CoV-2-ը անհնար է ոչնչացնել, քանի դեռ չկա պատվաստայութ։ Իսկ այժմ կարևոր է հասկանալ, թե ինչն է ավելի շատ արգելափակում վիրուսը։ Միայն դա հասկանալուց հետո մենք դուրս կգանք ճիշտ ճանապարհի վրա։