ԱՄՆ-ում եկեղեցիների բացումը վարակի նոր ալիքի աղբյու՞ր

85

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի շտաբը հայտնվել է երկընտրանքի առջև։ Հավատացյալ ընտրողները նրա թիրախային ընտրազանգվածի մի մասն են, բայց կարանտինից հետո եկեղեցիների բացումը հանգեցրեց վիրուսի տարածմանը։

Դեպքերի թվի համեմատական նվազումից հետո կրկին նկատվում է վարակակիրների թվի աճ հատկապես հարավային նահանգներում՝ Ֆլորիդայում, Տեխասում և Արկանզասում։

Թեև երկրում դիտվում է COVID-19-ով դեպքերի կտրուկ աճ, նախագահն ու նրա կողմնակիցները մտադիր են, անկախ որևէ բանից, տաճարները բաց պահել։ Կրոնական կազմակերպությունների նկատմամբ Թրամփի վարչակազմի վարած քաղաքականությունը որոշ վերլուծաբանների հիմք է տալիս խոսել պետության ու եկեղեցու սերտաճման մասին, հաղորդում է news.ru-ն։

Պետք է նշել, որ, բժիշկների կարծիքով, վարակակիրների թվի աճին նպաստել են հակառասիստական ցույցերի ընթացքում կատարվող անկարգությունները, երբ հազարավոր մարդիկ անմիջական շփման մեջ են մտնում։