Ախտահանիչ թունել Պուտինի նստավայրում

65

Հունիսին հայտնի դարձավ, որ նախագահ Վլադիմիր Պուտինի Նովո-Օգարյովոյում գտնվող նստավայրում, որպես կորոնավիրուսից պաշտպանություն, տեղադրվել է հատուկ թունել, որն ախտահանում է բոլոր նրանց, ովքեր անցնում են դրա միջով։ Այդ մասին ՌԻԱ գործակալությանը հայտարարել է նման կայանքներ արտադրող «Моторные технологии» ընկերության ղեկավար Օլգա Իզրանովան։

Պենզա քաղաքի մի ընկերության կողմից մշակված համակարգը ախտահանիչ լուծույթ է սփռում յուրաքանչյուր անցնողի մարմնի բաց մասերի վրա ու հագուստի վրա՝ նրան շրջապատելով ջրի մանրակաթիլային մառախուղով։

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ևս երկու այդպիսի թունել տեղադրված են Կրեմլում։

Ղազախստանում ևս հետաքրքրվել են ռուսական արտադրության ախտահանիչ թունելներով։ Օլգա Իզրանովայի խոսքերով՝ Ղազախստանը արդեն պատվիրել է 30 այդպիսի թունել։