Tesla-ն աջակցում է պատվաստանյութ մշակող գերմանական ընկերությանը

98

Tesla-ն ստեղծում է ռիբոնուկլեինաթթվի (ՌՆԹ) ստեղծման կայանքներ կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութի մշակմամբ զբաղվող գերմանական CureVac ընկերության համար, հայտարարել է Tesla-ի տնօրեն Իլոն Մասկը։

Tesla-ն, որպես կողմնակի նախագիծ, զբաղվում է ռիբոնուկլեինաթթվային միկրոէլեկտրակայանների կառուցմամբ, ասվում է Մասկի թվիթերյան էջում։

Ներկայումս CureVac-ը մշակում է հատուկ ՌՆԹ-տպիչ, որը փոխադրելի հարթակ է ՌՆԹ-պատվաստանյութի արտադրման համար։ Համաձայն Համաճարակային պատրաստվածության իննովացիաների կոալիցիայի տվյալների, նախագծի մշակման համար հատկացվել է 34 մլն դոլար։

CureVac-ը հունիսին թույլտվություն ստացավ Գերմանիայում և Բելգիայում սկսել պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ։ ՌԻԱ գործակալությունը տեղեկացնում է, որ թեստավորման համար գրանցվել է 18-60 տարեկան 168 անձ։