COVID-19-ի պատվաստանյութի հավանական «թեկնածուների» անունները շրջանառվում են

54

Կառավարության՝ հուլիսի 2-ի նիստի ժամանակ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ կորոնավիրուսի պատվաստանյութի 100-ից ավելի, այսպես ասած, հավանական «թեկնածու» կա։ Դրանցից 20-ն ամենահավականներն են։ «Պատվաստանյութերը 3 փուլով են հետազոտվում․ առաջին և երկրորդ փուլերի ժամանակ կիրառվում են փոքր թվով մարդկանց, հետո՝ 100 մարդու, այնուհետև տասնյակ հազարների վրա։ Ամենայն հավանականությամբ, պատվաստանյութերը մի քանիսն են լինելու, ոչ թե մեկը։ Նման հավաստիացում մինչև հիմա չունեինք, քանի որ այսպիսի վիրուսի դեմ  պատվաստանյութ  երբևէ չէր ստեղծվել»,- ասել է Արսեն Թորոսյանը և ավելացրել, որ անձամբ բանակցություններ է վարում «Մոդեռնա» ընկերության կոմերցիոն տնօրեն  Նուբար Աֆեյանի  հետ։

 «MRN 17-23 արտադրական անվանումով վակցինան ամենահավանական թեկնածուներից մեկն է։ Բանակցում ենք ԱՀԿ-ի, UNISEF-ի հետ, որոնք փորձելու են հավաքական գնումներ իրականացնել մեծաթիվ երկրների համար, մեծաթիվ քանակությամբ, որպեսզի պատվաստանյութը հավասարաչափ բաշխվի»,-տեղեկացրել է նախարարը։

Նա նշել է, որ մի մտավախություն կա՝ բացառված չէ, որ որոշ երկրներ նույնիսկ դեռ չարտադրված պատվաստանյութը գնեն, և մյուս  երկրներին այն հասնի շատ ուշ՝ մի մասին հասանելի լինի 2021-ի տարեսկզբին, մյուսներին՝ տարեվերջին կամ մեկ տարի հետո։

Ուսումնասիրությունների արդյունքներն աշնանը պարզ կլինեն՝ պատվաստանյութն ընդհանուր առմամբ հասանելի կլինի 2020-ին, թե՞ 21-ին։