COVID-19-ը ԱՄՆ-ում և Իրանում

76

Ըստ The Washington Post-ի հաղորդած տվյալների՝  ԱՄՆ-ում կորոնավիրուսի պատկերը  հուսադրող չէ։ Հուլիսի 1-ին գրանցվել է 52 788 նոր դեպք, իսկ առհասարակ օրական 50 000 ցուցանիշը սովորական երևույթ է, թեև կորոնավիրուսի պատկերը տարբեր նահանգներում տարերային նկարագիր ունի, օրինակ՝ Կալիֆոռնիայում, Տեխասում, Արիզոնայում, Հյուսիսային Կարոլինայում ամենօրյա ցուցանիշը նվազում է  արձանագրել։ Հունիսին ԱՄՆ-ում հաստատվել է կորոնավիրուսի վարակի ավելի քան 800 000  դեպք: Համավարակի հայտնաբերումից ի վեր այդ երկրում գրանցվել է 125 600 մահ։

Իրանը ևս կորոնավիրուսի վարակակիրների թեժ օջախ է։ Զոհերի թիվը 11 000-ն անցել է։ Հուլիսի 1-ին Իրանում գրանցվել է 2652 նոր դեպք, 148 մահ։ Վարակի հայտնաբերումից ի վեր այդ երկրում գրանցվել է 232 864 դեպք։